Հաջը Սաուդյան Արաբիայում. կանգառ Արաֆաթ լեռան վրա
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայում դեպի Մեքքա ամենամյա հաջը հասել է գագաթնակետին: Արաֆաթ լեռան վրա հավաքվել են մինչև կես միլիոն մուսուլման, ովքեր աղոթում են և Ղուրան են կարդում, հայտնում է BBC-ն:
Ուխտավորները հավաքվում են լեռան վրա և նրան շրջապատող հսկայական հարթավայրում՝ Մեքքայից 15 կմ հեռավորության վրա: Մուսուլմանները հավատում են, որ Մուհամեդը վերջին անգամ քարոզել է հենց այդ վայրում:
Պաշտոնական տվյալներով՝ հաջի ժամանակ ավելի քան 1,3 միլիոն մարդ Սաուդյան Արաբիա է ժամանում այլ երկրներից: Մինա քաղաքում կառուցված են հսկայական վրանային ճամբարներ սպիտակ չհրկիզվող գործվածքից, որոնցում տեղավորվում է ավելի քան 2,5 միլիոն մարդ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



