Արցախի նախագահն այցելել է ապրիլյան պատերազմի հետևանքով իրենց տները լքած ու Ալաշանում հաստատված թալիշցիներին
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել ս. թ. ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



