Սեյրան Օհանյանը կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. Интерфакс
ПОЛИТИКАՀայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Այս մասին սեպտեմբերի 11-ին Ինտերֆաքսին հաղորդել է կառավարության աղբյուրը:
«Առաջիկայում Օհանյանը կազատվի ՊՆ ղեկավարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հանրապետության պետական կառավարման ոլորտում լայնածավալ փոփոխությունների մասին:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կառույցի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երեւանում նախանշված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում. նա Հայաստանի ներկայացուցիչ կլինի:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



