Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՔԾ-ն ոստիկանության 2 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրել

ОБЩЕСТВО

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վ.-ին ու նույն բաժնի օ պերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բ.-ին՝ պաշտոնեական կեղծիք և անփութություն կատարելու համար: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարբեր նախաքննական մարմիններում քննված քրեական գործերով 15 անձանցից 14-ին մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, իսկ մեկ անձի՝ առանձնապես ոշոր չափերի խարդախություն կատարելու համար, վերջիններս տարբեր ժամանակներում քրեական գործերով ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց  հայտնաբերելու նպատակով քննիչների որոշումներով հայտարարվել է հետախուզում: Վերջիններիս կողմից հիշյալ մեղադրյալների հետախուզման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնին, որոնց կապակցությամբ բաժնի աշխատակիցները կազմել են հետախուզական գործեր:

Ալբերտ Վ.-ն, առանց քննիչների կողմից քրեական գործերով վարույթը կարճելու կամ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների  առկայության, հետախուզվողներին հայտնաբերելու վերաբերյալ դրական ցուցանիշ ունենալու անձնական դրդումներից ելնելով, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ հետախուզական գործերը կարճելու մասին որոշումների մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Մասնավորապես՝ Ալբերտ Վ.-ն 13 մեղադրյալների վերաբերյալ անձամբ կայացրել է հետախուզական գործերը կարճելու մասին որոշումներ՝ հիմքոմ նշելով մտացածին, կեղծ տեղեկություններ, իբր, վերջիններիս վերաբերյալ քրեական հետապնդումը քննիչների կողմից դադարեցվել է կամ քրեական գործերով վարույթը կարճվել է:

Բացի այդ, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ հետախուզական գործը կարճելու նպատակով, Ալբերտ Վ.-ն, հիշյալ բաժնի օպերլիազոր Կամո Բ.-ի անունով կազմել է հետախուզական գործը կարճելու մասին որոշման նախագիծ, որի մեջ ևս մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ, թե, իբր, մեղադրյալի վերաբերյալ քրեական հետապնդումը քննիչի կողմից դադարեցվել է, այնուհետև որոշումը ներկայացրել է օպերլիազորի ստորագրմանը՝ հավաստիացնելով դրա կայացման բավարար հիմքերի մասին և չտեղեկացնելով կատարված կեղծիքի մասին, իսկ օպերլիազորը անփութո րեն ստորագրել է որոշման տակ:

Հիշյալ բաժնի օպերլիազոր Կամո Բ.-ն, իր հերթին, առանց քննիչի կողմից քրեական գործերով վարույթը կարճելու կամ հետախուզվող մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների առկայության, մեղադրյալի վերաբերյալ անձամբ կայացրել է հետախուզական գործը կարճելու մասին որոշում՝ հիմքում նշելով կեղծ տեղեկություններ, իբր, մեղադրյալի վերաբերյալ քրեական գործով վարույթները քննիչի կողմից կարճվել են, իսկ հայտարարված հետախուզումը՝ դադարեցվել:

Այսպիսով՝ 15 հետախուզական գործերը կարճելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, ինչի արդյունքում հիշյալ անձանց տվյալները հանվել են Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող անձանց հաշվառումից, դադարեցվել են մեղադրյալներին հայտնաբերելու ուղղությամբ փնտրողական գործողությունները:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

 

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»