ՕՊԵԿ-ը բարձրացրել է համաշխարհային նավթի պահանջարկի կանխատեսումը
МЕЖДУНАРОДНОЕ2016 թվականին նավթի պահանջարկը կկազմի օրական 94,27 մլն բարել, նշված է նավթի համաշխարհային պահանջարկի աճի թարմացված կանխատեսման մեջ, որը հրապարակվել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) կայքում, փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ կանխատեսման համաձայն՝ օրական պահանջարկը կաճի 10 հազար բարելով եւ կգերազանցի 2015 թվականի նույն ցուցանիշը՝ օրական 1,23 մլն բարել:
Դրա հետ մեկտեղ, կազմակերպությունը նվազեցրել է կազմակերպության անդամ երկրներում նավթի սպառման աճի կանխատեսումը՝ օրական 500 հազար բարելով եւ նախազգուշացրել է 2016-ին եւս տվյալ ցուցանիշի նվազման մասին՝ օրական մինչեւ 56,32 մլն բարել:
Զեկույցի համաձայն՝ ՕՊԵԿ անդամ չհամարվող երկրներում նավթի արդյունահանման ցուցանիշը 2017 թվականին կաճի օրական 200 հազար բարելով եւ կկազմի 56,52 մլն բարել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



