Սպառողական շուկայում մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում
ЭКОНОМИКА2015թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.2% գնանկումով: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիաճակագրական ծառայությունը:
Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների 0.1% հավելաճ:
Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 0.9-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), իսկ մյուս երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.6%-ով:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
5
Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi



