Հունգարիայի ԱԳՆ-ն Լյուքսեմբուրգի արտգործնախարարին թեթեւամիտ մարդ է անվանել
МЕЖДУНАРОДНОЕՀունգարիան բացասաբար է արձագանքել Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի հայտարարությանը, որը կոչ էր արել Հունգարիային հեռացնել Եվրամիությունից, փոխանցում է Origo-ն:
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն լյուքսեմբուրգցի գործընկերոջը թեթեւամիտ մարդ է անվանել եւ նշել, որ հունգարացի ժողովուրդն իր սեփական կարծիքն ունի, եւ ինքն է որոշելու, թե ում հետ ապրի: Նա ընդգծել է, որ Բրյուսելում եւ Լյուքսեմբուրգում չեն կարող այդ իրավունքը խլել: Նրա խոսքով՝ Հունգարիան չպետք է պատասխանատվություն կրի ԵՄ պաշտոնյաների սխալների համար:
Ավելի վաղ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնն առաջարկել էր Հունգարիային հեռացնել Եվրամիությունից բլոկի արժեքներին չհամապատասխանելու համար:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



