12 քայլ առանց դիմահարդարման գեղեցիկ լինելու համար
ФОТОWnews.am-ը գրում է.
Ամենեւին էլ պարտադիր չէ ժամանակ ծախսել դիմահարդարման վրա. դուք կարող եք թարմ ու գեղեցիկ արտաքին ունենալ նաեւ առանց դրա, եթե հետեւեք Wnews.am-ի առաջարկած տարբերակներին:
1. Հոնքեր
Ճիշտ կառուցվածքի հոնքերը, որոնք կհամապատասխանեն դեմքին, կարող են դիմագծերն ավելի արտահայտիչ դարձնել եւ կերպարանափոխել ձեր դեմքը, ուստի մեծ ուշադրություն դարձրեք դրանց կառուցվածքին։
2. Ընտրեք հագուստի ճիշտ գույն.
Եթե խելացիորեն մոտենաք հագուստի գույնի ընտրությանը, ապա հեշտությամբ ավելի թարմ տեսք կունենաք։ Կանոնները պարզ են. եթե դուք սպիտակամաշկ շիկահեր եք, ընտրեք պաստելային երանգներ, եթե վերջին շրջանում հոգնած եք, քիչ եք քնում եւ ունեք շեկի մուգ երանգի մազեր, ընտրեք վարդագույնի սառը երանգներ, դեղին կամ կարմիր։ Եթե սեւահեր եք եւ ունեք թուխ մաշկ, ուշադրություն դարձրեք մոխրագույնի տաք երանգներին, կապույտին, կանաչին։ Բաց մաշկ եւ մուգ վարսերը ունեցողներին շատ է սազում սեւն ու սպիտակը։
Չխնամված մազերը ցանկացած կերպար փչացնում են։ Հաճախ թարմացրեք վարսերի ծայրերը եւ հետեւեք, որ դրանք ճյուղավորված չլինեն։ Վարսերի փարթամությունը ձեզ թարմ տեսք կհաղորդի։
4. Խնամեք մաշկը
Մաքուր ու գեղեցիկ մաշկը կարիք չունի, որ այն թաքցնեք տոնային կրեմով։ Մաշկի ճիշտ խնամքը շատ կարեւոր է։
5. Մաքրեք ավելորդությունները.
Շաբաթվա մեջ առնվազն մեկ անգամ դեմքին կավի հիմքով դիմակ քսեք. այն մաքրում է ծակոտկենները, ինչը թույլ է տալիս մաքուր, նեղ ծակոտկեններով մաշկ ունենալ։Բացի այդ, մի մոռացեք նաեւ պիլինգի մասին, որը հեռացնում է մաշկի մահացած բջիջները։
6.Լուծեք կոնկրետ խնդիրները.
Մաշկի որեւէ խնդիր չլուծված չպետք է մնա։Դուրս տված հատվածները մաքրեք սալիցիլինի սպիրտով, կարմրությունը հարթեք հանգստացնող յուղերի միջոցով, ճաքճքվածության դեմ պայքարեք փափկեցնող միջոցներով. «ինքնիրեն կանցի» արտահայտությունը խնամքի միջոց չէ։
7. Հանգիստ քուն.
Տրամաբանական է հնչում, բայց ինչպե՞ս առողջ տեսք ունենալ, եթե քնում եք ութ ժամից քիչ։ Գեղեցկության եւ առողջ տեսքի կարեւոր բաղադրիչներից է առողջ քունը։
8. Ջուր խմեք.
Կրկին ծեծված խորհուրդ է, բայց առանց օրգանիզմում բավարար հեղուկի, որեւէ հարթեցնող քսուկ ձեր մաշկը չի փրկի։
9.Հետեւեք թարթիչներին, երկարացրեք դրանք.
Գեղեցիկ եւ արտահայտիչ հայացքի հիմքում երկար ու փարթամ թարթիչներն են։ Եթե չունեք նման թարթիչներ, ապա կարող եք արհեստական թարթիչներ դնել երկար ժամանակով։Այդպիսով ստիպված չեք լինի ամեն օր թարթչաներկ օգտագործել։
10.Խնամեք շրթունքները.
Կանոնակարգված շուրթերի սկրաբ օգտագործեք, որպեսզի խուսափեք չոր շրթունքներից։ Օգտագործեք վազելին կամ փափկեցնող այլ միջոցներ։ Փափուկ ու խնամված շուրթերը միշտ չէ, որ շրթների կարիք ունեն։
11.Սպիտակացրեք ատամները.
Ձեր ժպիտն ավելի գրավիչ կդարձնի ձեզ, քան դիմահարդարումը, իհարկե, եթե ունեք առողջ ու սպիտակ ատամներ։ Հետեւեք դրանց։
12. Մի փոքր գույն ավելացրեք.
Թեթեւ, շատ թեթեւ արեւայրուքը մաշկին միանգամից առողջ տեսք է հաղորդում։Սա եւս առանց դիմահարդարման առողջ ու գեղեցիկ արտաքին ունենալու գաղտնիքներից է։