ԵՀ նախկին ղեկավարը Բրյուսելին մեղադրել է խտրականության մեջ
МЕЖДУНАРОДНОЕԵվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն Բրյուսելին խտրականության մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ Եվրամիությունում որոշել են ստուգել, թե որքանով է էթիկային համապատասխանում ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկում Բարոզուի նշանակումը: Այս մասին գրում է AFP-ն:
ԵՀ գործող նախագահ Ժան-Կլոդ Յունկերին ուղղված նամակում Բարոզուն նշել է, որ այդ գործողությունները ոչ միայն խտրական բնույթ են կրում, այլեւ չեն համապատասխանում հանձնաժողովի նախկին մյուս անդամների նկատմամբ ընդունված որոշումներին:
Բարոզուի խոսքով՝ իր հասցեին բոլոր պահանջներն անհիմն են: Նա նաեւ նշել է, որ երբեք չի զբաղվել Goldman Sachs-ի շահերի քարոզմամբ եւ չի պատրաստվում դա անել:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
5
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...



