«Հայոց աշխարհ». Կառավարությունը շատ մոտ է «Նաիրիտի» վերագործարկմանը
ЭКОНОМИКА«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կառավարությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, շատ մոտ է «Նաիրիտի» վերագործարկմանը։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ոլորտում հայտնի մի շարք խոշոր ընկերություններից կազմված միջազգային կոնսորցիումներից մեկի միջեւ տեւական ժամանակ ընթացող բանակցությունները, որոնք մտել են ավարտական փուլ, արդյունավետ են անցնում։
Անցած շաբաթ Հայաստան է ժամանել կոնսորցիումի ղեկավար անձնակազմից բաղկացած ներկայացուցչական պատվիրակություն գործարանի տեխնիկական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, սովորաբար այդպիսի մակարդակի պատվիրակությունների այցերին հաջորդում են որոշումների ընդունումը։ Կոնսորցիումի ներկայացուցիչները եղել են «Նաիրիտում», ուսումնասիրել գործարանի վերագործարկման հնարավորությունները։ Պատվիրակությունը փակ հանդիպում է ունեցել նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ, ներկայացրել «Նաիրիտի» հետ կապված իրենց մտադրությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում