Միշել Պլատինին հայտնել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին
СПОРТՄիշել Պլատինին հայտնել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆրանսիացին այս մասին հայտնել է Աթենքում կայացած ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ:
«Սա իմ վերջին ելույթն է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում»,-ասել է Միշել Պլատինին:
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը այս պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից: ՖԻՖԱ-ն Միշել Պլատինիին որակազրկել էր 8 տարի ժամկետով: Ֆրանսիացին չէր կարողանա այդքան ժամանակ զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ, սակայն վերջինս իր հերթին բողոքարկել էր ՖԻՖԱ-ի կայացրած որոշումը: Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը ֆրանսիացու որակազրկումը կրճատել է մինչև 4 տարի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



