Ավարտվել է շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադան
СПОРТԱվարտվել է շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադան: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժինը, հայտնում է, որ տղամարդկանց մրցաշարում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հաաքականները վաստակել են 20-ական միավոր և կիսել են 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո չեմպիոնի տիտղոսը բաժին է հասել ԱՄՆ-ին: Մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ռուսաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Կանանց մրցաշարում հաղթողը որոշվել է վերջին տուրում: Չինաստանի հավաքականը հաղթել է Ռուսաստանի ընտրանուն և հռչակվել չեմպիոն: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լեհաստանի հավաքականը: Ուկրաինան եզրափակել է լավագույն եռյակը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



