ՀԱԿ-ը չի մասնակցի գլխավոր դատախազի նշանակման քվեարկությանը
ОБЩЕСТВОՀայ ազգային կոնգրեսը չի մասնակցի ՀՀ գլխավոր դատախազի ընտրության քվեարկությանը: Ազգային ժողովում գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Իր ելույթում Արամ Մանուկյանն ընդգծեց, որ իրենք չեն հավատում, որ առաջադրված թեկնածուն կարող է ինչ-որ բան փոխել, արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ:
«Մենք չենք հավատում և, բնականաբար, չենք մասնակցելու քվեարկությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանուկյանը:
Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը: Գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



