Էներգետիկայի բնագավառում համաշխարհային ներդրումները նվազել են մինչեւ 1,8 տրլն դոլար. ԷՄԳ
ЭКОНОМИКА2015 թվականին Էներգետիկայի հատվածում գլոբալ ներդրումները 2014 թվականի 2 տրիլիոն դոլարից կրճատվել են մինչեւ 1,8 տրիլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ասված Է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) «Համաշխարհային ներդրումներն Էներգետիկայի բնագավառում 2016&ra quo; (World Energy Investment) ամենամյա վերլուծական զեկույցում: Գործակալությունը նշում Է, որ հաշվետու ժամանակաշրջանում աճել են աշխարհի երկրների ներդրումներն «ավելի մաքուր Էներգիայի» աղբյուրների արտադրության բնագավառում, բայց ներդրողներին առաջվա պես պարզություն եւ որոշակիություն են անհրաժեշտ քաղաքական գործիչների կողմից:
2015 թվականին Էներգետիկայի բնագավառում ամենախոշոր ներդրումներն, ինչպես եւ անցյալում, եղել են Չինաստանում՝ 315 միլիարդ դոլար: Միջոցները ներդրվել են ածխածինների ցածր պարունակությամբ Էներգիայի աղբյուրների արտադրության եւ Էներգաարդյունավետության բնագավառում:
ԱՄՆ-ի Էներգետիկական հատվածում ներդրումները կրճատվել են գրեթե 75 միլիարդ դոլարով՝ մինչեւ մոտավորապես 280 միլիարդ՝ նավթի գների նվազման եւ գնանկման ծախքերի պատճառով, ասված Է ԷՄԳ-ի զեկույցում:
Մերձավոր Արեւելքը եւ Ռուսաստանը 2015 թվականին առավել կայուններն են եղել Էներգետիկական հատվածում ծախսերի կրճատման նկատմամբ՝ արժույթի փոխարժեքի փոփոխման պատճառով արտադրության ծախքերի նվազման շնորհիվ: Դրա արդյունքում այդ երկրների նավթընկերություններին Է բաժին ընկնում երկրաբանական հետախուզության բնագավառում ներդրումների ընդհանուր ծավալի մինչեւ 44 տոկոսը:
Զեկույցում նշված Է, որ զարգացած երկրներն աստիճանաբար անցնում են ԷլեկտրաԷներգիայի նորաստեղծական աղբյուրների զարգացմանը՝ կրճատելով հնացած տեխնոլոգիաների վրա կատարվող ծախսերը: Այսպես, 2015 թվականին Էներգիայի վերականգնվող աղբյուրների բնագավառում ներդրումները կազմել են 313 միլիարդ դոլար, ինչը կազմում Է Էներգիայի ընդհանուր ծախսերի գրեթե 20 տոկոսը:
Գազի Էլեկտրակայանների բնագավառում ներդրումները կրճատվել են գրեթե 40 տոկոսով: Ըստ որում Ասիայի շուկաներն առայժմ շարունակում են ներդրումներն ածխի Էներգետիկայի բնագավառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: