Իրանի նախագահի օգնականը մասնակցել է Համահայկական 48-րդ մարզական խաղերի բացման արարողությանը
ОБЩЕСТВОԻրանի նախագահի՝ կրոնական փոքրամասնությունների և էթնիկական խմբերի հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին մասնակցել է Համահայկական 48-րդ մարզական խաղերի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը:
Համահայկական խաղերն անցկացվում են ամեն տարի: 48-րդ շրջանի համահայկական խաղերը նվիրված են «Ալիք» օրաթերթի 85-ամյակին, որն Իրանում տպագրվող երկրորդ ամենահին օրաթերթն է:
Այս տարվա խաղերին մասնակցում են մարզիկներ Հայաստանից, Արցախից, Լիբանանից ու Վրաստանից և շուրջ 20 երկրների հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու լրագրողներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



