Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ ջրագծի վթար է տեղի ունեցել
ОБЩЕСТВОԵրևանի Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ ջրագծի վթար է տեղի ունեցել և ջրի խոշոր շիթը հոսում է փողոցի երկայնքով:
Ինչպես տեղեկացրեց «Երևան ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը, իրենք դեպքի վերաբերյալ ահազանգ ստացել են:
«Ահազանգ ենք ստացել բնակիչներից, այժմ դեպքի վայր են մեկնել մեր մասնագետները խնդիրը տեղում պարզելու համար: Հնարավոր է խմելու ջրի հետ կապ չունի, ոռոգման ջրագիծ է, տեղում կպարզվի, եթե խնդիրը մեր տիրույթում է, ապա արագ կլուծվի: Առայժմ տեղի բնակիչներից ջրանջատումների մասին տեղեկություն չենք ստացել»,-ասաց Մուրադ Սարգսյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



