10 զարմանալի փաստեր, որոնց մասին, հնարավոր է Դուք չգիտեիք
ЛАЙФMediamag.am- ը գրում է.
Ձեր առջև 10 զարմանալի փաստեր են տարբեր թեմաներով.
Կոյաբզեզները ունակ են կողմնորոշվել տարածության մեջ նույնիսկ այն դեպքում, երբ ոչինչ հնարավոր չէ տեսնել, բացի Ծիր Կաթինից և մի քանի վառ աստղերից։ Սա մեր մոլորակի միակ միջատն է, որը կարողանում է կազմել իր ուղղին՝ կախված երկնային մարմինների դիրքից։
Ի սկզբանե, «ֆուտբոլ» արտահայտությունը (foot+ball թարգմանվում է՝ ոտք+գնդակ) ոչ մի ընդհանուր բան չուներ գնդակին հարվածելու հետ։ Այս արտահայտությամբ բնորոշում էին այն խաղերը, որոնք խաղում էին ոչ թե ձիու վրա նստած, այլ «ոտքի վրա»։ Այսինքն խաղ հասարակ մարդկանց համար։
2007թ., Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հրավիրում է նկարիչ Դեյվիդ Չոին պատկերազարդել գրասենյակի պատերը։ Չնայած նրան, որ Facebook-ի բիզնես նախագիծը Չոին թվում էր «աբսուրդային և անիմաստ», լինելով ազարտային խաղացող, նա գերադասում է աշխատավարձը ստանալ երիտասարդ ֆիրմայի ակցիաների տեսքով, այլ ոչ թե փողի։ Այժմ Չոի ակցիաների գինը գնահատվում է 200 միլիոն։
Չիրլիդերշի էֆեկտը՝ գիտականորեն ապացուցված հոգեբանական ֆենոմեն է։ Դրա էությունը կայանում է նրանում, որ աղջիկները խմբերում արտաքնապես ավելի գրավիչ տեսք ունեն, քան առանձին-առանձին։
1978թ. 19 ամյա օդաչու Ֆրեդերիկ Վալենտիչը, թռնելով Ավստրալիայի վրայով, կապնվում է Մելբուրնի օդային երթևեկության կառավարման հետ և հաղորդում, որ իրեն հետևում է տարօրինակ օդանավ։ Օդաչույի վերջին հաղորդագրությունն այսպիսին էր. «Այս տարօրինակ օբյեկտը կրկին կախվել է իմ վրա։ Այն կախված է… և այն ինքնաթիռ չէ»։ Դրանից հետո Վալենտիչի ինքնաթիռը անհետացավ, և մինչ այսօր նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
Բազեների մոտ երբեմն առաջանում են սեքսուալ հակումներ մարդու հանդեպ։ Այդ դեպքերում, այս որսորդական թռչուններ բազմացնողները թույլ են տալիս բազեներին «զուգավորվել» իրենց գլխի հետ, նախապես հագնելով հատուկ գլխարկ, որն ունի սերմերը հավաքելու համար նախատեսված գրպաններ։









