Պուտինը կմասնակցի Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը
ОБЩЕСТВОՌուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ադրբեջանի մայրաքաղաքում Եվրոպական խաղեր - 2015-ի բացման արարողությանը:
«Գազետա»-ի փոխանցմամբ` տեղեկությունը հաստատել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Վերջինս մասնավորեցրել է, որ Պուտինը Ռուսաստանի օրվա ազգային տոնի առիթով Կրեմլում հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո կթռչի Բաքու: Նույն երեկոյան նա կմասնակցի խաղերի բացմանը և չի բացառվում, որ հանդիպի Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ:
Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ զրույցը նախատեսված է հունիսի 13-ին:
Բաքվում Եվրոպական խաղերի մեկնարկը կտրվի հունիսի 12-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը երկօրյա այցով կլինի Ադրբեջանում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



