Լավրովը Քերրիի հետ քննարկել է Սիրիայում հրադադարը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկել է Սիրիայում հրադադարի ամրապնդման ուղղությամբ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, հայտնում է ռուսաստանյան ԱԳՆ-ի կայքը:
«Քննարկվել է սեպտեմբերի 9-ի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների ընթացքը, որոնք վերաբերում են Սիրիայում հրադադարի ամրապնդմանը, մարդասիրական միջանցքի ապահովմանը եւ ահաբեկիչների դեմ համատեղ պայքարին», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Սեպտեմբերի 9-ին Ժնեւում 14-ժամյա բանակցություններից հետո Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերրին հայտնել են Սիրիայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



