Ռուսական ավիացիան խափանել է գրոհայինների հարձակումը Պալմիրայի վրա
МЕЖДУНАРОДНОЕՌուսական ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական գրոհայինների խմբավորման վրա, որը կենտրոնացել էր Պալմիրայի վրա հարձակվելու համար, նրանց պլանները խափանվել են: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը:
Պալմիրայից հյուսիս հասցված ավիահարվածների հետեւանքով ոչնչացվել են 250 գրոհայիններ եւ 15 միավոր տեխնիկա (խոշոր տրամաչափի գնդացիրներով եւ զենիթային կայանքներով պիկապներ):
2015-ի աշնանը Սիրիայի իշխանությունների խնդրանքով Ռուսաստանն այնտեղ տեղակայեց ավիացիայի խմբավորում եւ այն սնուցող ստորաբաժանումներ: Սեպտեմբերի 30-ից ռուսական ինքնաթիռները սկսել են հարվածներ հասցնել իսլամական արմատական խմբավորումների դիրքերին՝ աջակցելով Սիրիայի կառավարական բանակին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



