Դաքքայի փողոցներով արյան գետեր են հոսում (լուսանկարներ)
ЛАЙФTert.am-ը գրում է.
Իսլամական Իդ ալ-Ադհայի (Կուրբան բայրամ) տոնակատարության օրերին Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի փողոցները վերածվել են արյան գետերի:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` արյունով լի տեսարանները քաղաքի փողոցներում կենդանական զոհաբերության հետևանքներն են:
Դաքքայի իշխանությունները հատուկ տարածքներ են ընտրել, որտեղ բնակիչները կարող են կենդանիների սպանդ իրականացնել, սակայն երեքշաբթի տեղացած հորդառատ անձրևները արյունը տարածել են քաղաքով մեկ:
Մուսուլմանները հավաքվել էին ավտոտնակներում և կայանատեղիներում նշելու ավանդական զոհաբերության տոնը, սակայն անձրևը մորթված կենդանիների արյունը լցրել է ամենուր:
Սովորաբար այս տոնին մուսուլմաններն այծ, ոչխար կամ կով են մորթում` հիշատակելով մարգարե Աբրահամի հավատի փորձությունը: Մորթված կենդանիների միսը բաժանվում է ընտանիքների և ընկերների միջև:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ