«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցն իջեցնում է ՄՌՏ հետազոտության գները
ОБЩЕСТВОԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը, նպատակ ունենալով ազգաբնակչության համար ապահովելու մատչելի և որակյալ բուժօգնություն, հերթական քայլն է կատարում քաղաքացիներին ընդառաջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից:
Այսուհետ 1,5 Տ հզորությամբ նորագույն մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով իրականացվող հետազոտությունների գինը սահմանվում է 50 հազար դրամ՝ նախկին 80 հազարի դիմաց, իսկ 0,35 Տ հզորությամբ տոմոգրաֆով իրականացվող հետազոտությունների համար քաղաքացիները կվճարեն 35 հազար դրամ՝ նախկին 60 հազարի փոխարեն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



