Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ Մեքսիկայում հանգստանալու ժամանակ 6000 սելֆի է արել
ЛАЙФՔիմը հայտնի է որպես սելֆիների թագուհի: Ռեալիթի աստղ և երկու երեխաների մայր Քիմը խոստովանել էր, որ 6000 սելֆի է արել Մեքսիկայի 4-օրյա հանգստի ժամանակ: Ըստ մեր հաշվարկների ստացվում է, որ օրական Քիմը 1500 սելֆի է արել:
Թե ինչպես է Քիմը սելֆիներ անելու այդքան ժամանակ գտել` հաշվի առնելով այն, որ նա Մեքսիկա էր գնացել իր երկու երեխաների հետ, այդպես էլ առեղծված է մնում:
Կամ ավելին՝ ինչու՞ նա այդքան մեծ կարիք ուներ սելֆիներ անելու:
Հակառակ իր կնոջը՝ Քանյե Ուեսթն իր Թվիթերի էջում հայտարարել էր, որ մի կողմ է դրել իր բջջային հեռախոսը, որպեսզի կարողանա ստեղծագործել:Այնուամենայնիվ՝ կրկին առեղծված է մնում, թե հենց ինչով է Քանյեն Թվիթերի այդ հայտարարությունը գրել:
- Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Армения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИ
3
В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого...
4
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
5
ВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживания



