Ներդրումների համար ԱԱՀ վճարման հետաձգում է ստացել 65 ընկերություն
ОБЩЕСТВО2009-ի աշնանից սկսած Հայաստանում 42 մլրդ դրամի չափով ներդրումների համար ԱԱՀ վճարման հետաձգում է ստացել 65 ընկերություն։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։
Ներկայում նախարարությունը Պետական եկամուտների կոմիտեի հետ պարզում է, թե որ ընկերություններն են արդեն վճարել հետաձգված ԱԱՀ–ն, պարզել, թե բիզնեսը քանի աշխատատեղ է ստեղծել, իսկ քանիսն է հայտարարել արտոնություններ ստանալու դիմում ներկայացնելիս։
«Ընդհանուր առմամբ ընկերությունների պլաններում նշված էր 6688 աշխատատեղ, փաստացի ստեղծվել է 5025–ը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մինասյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



