Ինչպե՞ս է դիմահարդարվում «Կլոն» հեռուստասերիալի աստղ Ջիովաննա Անտոնելին (լուսանկարներ)
ФОТОՄենք հաճախ դերասաններին ասոցացնում ենք նրանց ամենահայտնի էկրանային կերպարների հետ: Մեզ թվում է, թե նրանք իրական կյանքում էլ են այդպես խոսում, այդպես հագնվում եւ այդպես շարժվում: Սակայն կադրից դուրս արված տեսագրությունները եւս մեկ անգամ փաստում են, որ այն, ինչ կադրում է մնում է միայն կադրում:
Իհարկե, երբեմն բացառություններ լինում են, սակայն դրանք շատ հազվադեպ են տեղի ունենում:
Այսպես օրինակ՝ «Կլոն» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհուն՝ Ջեյդին մարմնավորող Ջիովաննա Անտոնելիին երկրպագուները սովոր էին տեսնել մուգ ընդգծված աչքերով, գեղեցիկ գանգուրներով եւ արեւելյան հագուստով: Բայց, բնականաբար, իրական կյանքում Ջեյդն այդքան էլ Ջեյդ չէ…
Ինչպես իր հերոսուհին՝ Ջիովաննան եւս սիրում է արտահայտիչ կերպով ընդգծել աչքերը, սակայն դա անում է այլ կերպ՝ ավելի թեթեւ եւ մեղմ գույների մեջ: Դերասանուհին շուրթերը հիմնականում թույլ երանգներով է ընդգծում:
Ինչ վերաբերում է վարսերին՝ ապա կյանքում էլ Անտոնելին սիրում է կրել երկար եւ գանգուր վարսեր: Թերեւս հենց վարսերով է նա հաճախ հիշեցնում Ջեյդին:
Սիրված սերիալային դերասանուհու make up կերպարներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Սյունե Առաքելյան