Ադրբեջանական դիրքերից գնդակոծվել են Տավուշի Բաղանիս և Ոսկեվան գյուղերը
ИНТЕРВЬЮԳիշերն ու առավոտյան հակառակորդի կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան գյուղերը: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Past.am-ի հետ զրույցում ասաց. «Գիշերը կարճ՝ 10-15 րոպե եղել է գնդակոծություն: Առավոտյան՝ դպրոցի ժամին նույնպես եղել է, կեսօրի կողմն էլ է եղել: Հիմա համեմատաբար հանգիստ է»:
Հարցին՝ սեպտեմբերի 1-ի միջոցառումները կիսա՞տ են մնացել, պարոն Սահակյանը պատասխանեց, որ ոչ: Նա պատմեց, որ մանկավարժներին արագ հանձնարարել են, որպեսզի երեխաներին տուն ուղարկեն: «Փառք Աստծո, որ վնասները միայն նյութական են՝ տանիք, լուսամուտ և այլն»,-ասաց գյուղապետը:
Եվ վերջում Նարեկ Սահակյանը լրագրողներին հորդորեց հաճախակի այցելել սահմանամերձ բնակավայրեր:
Լևոն Փանոսյան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



