ԱՄՆ-ում հնգամյա երեխան դպրոց է բերել թմրանյութ նախաճաշի տուփի մեջ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհին հնգամյա երեխայի մոտ հայտնաբերել է հերոինով լի 30 տուփիկ:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ուսուցչուհին տեսել է, թե ինչպես է երեխան խաղում ոչ շատ մեծ սպիտակ առարկայով, սակայն կարծել է` կոնֆետի թուղթ է: Ավելի լավ ուսումնասիրելուց հետո նա պարզել է, որ երեխայի ձեռքում թմրանյութ է: Այնուհետեւ ուսուցչուհին որոշել է ստուգել երեխայի նախաճաշի տուփը, որտեղ հայտնաբերվել է եւս 29 տուփիկ:
Երեխային տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ բժշկական փորձաքննության արդյունքում երեխայի օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան ձեռք բերել թմրանյութեր:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



