Խելացի հեծանիվ ունենալն այլևս երազանք չէ. դրանք արդեն նախագծված են և կթողարկվեն մյուս տարի
ФОТОBlognews.am-ը գրում է.
Լոս Անջելեսի դիզայներների և ինժեներների թիմը խելացի հեծանիվներ ստեղծելու նախագիծ է մշակել, որոնք կոչվում են Cyclotron: Դրանց հիմնական առանձնահատկությունը հեծանիվների համար նախատեսված երկու հիմնական դետալների բացակայությունն է՝ շղթայի և ատամնաանիվի:
Նախագիծն իրենից դեռևս ներկայացնում է դիզայների նախնական էսքիզ: Ներկայիս պահին թիմը թողարկել է Kickstarter-ը՝ արտադրանքի առաջին նմուշը: Արտադրողները հավաստիացնում են, որ հենց այս նմուշը ամբողջովին պատրաստ է օգտագործման համար: Cycletron-ի դետալների մեծ մասը պատրաստված է ածխապլաստիկից, իսկ վերը նշված երկու դետալների բացակայությունը հեծանիվը դարձնում են առավել թեթև և աերոդինամիկ:
Հեծանիվն իրոք «խելացի» է լինելու: Նրա վրա տեղադրված համակարգչային էկրանները տվյալներ են հաղորդում կիլոմետրաժի, արագության, օդի ջերմաստիճանի մասին: Բացի դրանից՝ նաև հնարավորություն կունենաք իմանալ, թե քանի կալորիա եք այրել, հենակները շարժելու արագության անհրաժեշտ չափը և այլն: Լույս տալու մեծ հնարավորություններ ունի գիշերային մութ ժամերի ընթացքում:
Եթե այս նախագծի նախնական տարբերակը հաջողության հասնի, ապա առաջին Cycletron-ը կթողարկվի արդեն հաջորդ տարում: Նախնական գինը 1125$ է: