Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով
МЕЖДУНАРОДНОЕԱնկարայում բրիտանական դեսպանությունը հայտարարել է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, ուրբաթ փակ կլինի: ՌԻԱ Նովոստիիհաղորդմամբ՝ այս մասին նշված է դեսպանության Twitter-ի էջում: Այլ մանրամասներ չեն նշվում:
Թուրքիայում օտարերկրյա ներկայացուցչությունների մեծ մասի նման՝ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հյուպատոսական ծառայությունների համար փակվել է սեպտեմբերի 12-15-ը նշվող մահմեդականների Կուրբան-բայրամ տոնի առիթով: Ուրբաթ, սակայն, դեսպանությունը պետք է բացվեր:
Նախօրեին էլ գերմանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները մինչեւ շաբաթվա վերջ փակ են լինելու՝ կապված ծրագրվող ահաբեկչությունների մասին գերմանական ԱԳՆ-ի ստացած տեղեկությունների հետ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



