ԱՄՆ-ը Deutsche Bank-ին առաջարկել է 14 մլրդ դոլար տուգանք վճարել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կարծում Է, որ Deutsche Bank AG-ը պետք Է 14 միլիարդ դոլար վճարի մինչեւ 2008 թվականի վերջն ընկած շրջանում հիփոթեքային թղթերի գների մեքենայությունների գործով հայցերի կարգավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:   ;
Տուգանքի չափը, որը բարձր Էր շուկայի սպասումներից, նախնական Է, այն քննարկվել Է Գերմանիայի խոշորագույն բանկի եւ ԱՄՆ-ի կառավարության միջեւ սկսված բանակցությունների ընթացքում:
Այդ նորությունից հետո սեպեմբերի 15-ի երեկոյան ԱՄՆ-ում կայացած սակարկություններում Deutsche-ի բաժնետոմսերը 7,4 տոկոսով արժեզրկվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



