Կարիերայի հաջողությունը կախված է ծննդյան ամսաթվից. գիտնականներ
ЛАЙФԳիտնականները պնդում են, որ մարդու կարիերայի հաջողությունը կախված է նրա ծննդյան ամսից և հաջողության ամենաշատ շանս ունեն մարտին ծնվածները:
Մի խումբ գիտնականներ Մորիս Լևի գլխավորությամբ ուսումնասիրել է 375 մարդկանց կարիերայի աճը՝ ըստ նրանց ծննդյան օրվա: 1992-2009թթ. ընթացքում նրանք բոլորն աշխատել են որպես գլխավոր տնօրեններ խոշոր ընկերություններում, հաղորդում է Newsru-ն:
Հետազոտողները պարզել են, որ տնօրենների մեծ մասը ծնվել է գարնանը: Հունիսին և հուլիսին ծնվել են 6.13% և 5.87% մասնակիցներ: Ապրիլին ծնվածների չափաբաժինը կազմել է 10.67%: Իսկ հաջողակ մարդկանց մեծ մասը ծննդյան օրը տոնում է մարտին' 12.53%:
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այն հանգամանքը, որ ամռանը ծնված մարդիկ նույնպես դառնում են տնօրեն, կապված է դպրոցում տարիքային դասակարգման հետ: Ամռան ամիսներին ծնված ընկերությունների ղեկավարները դպրոցում սովորելու տարիներին ամենափոքրն են եղել իրենց համադասարանցիների շրջանում, իսկ գարնան ծնվածները' ամենամեծերը: Քանի որ վերջիններս ավելի լավ զարգացած են եղել, ավելի լավ են սովորել:
Այսպիսով՝ գիտնականները համոզված են, որ ապագա կարիերայի հիմքերը դրվում են դեռևս դպրոցական տարիներին, ընդ որում՝ հաջողությունը կապված է ծննդյան ամսից:



