Շվեդիայի դատարանն ուժի մեջ թողեց Ասանժի կալանագիրը
МЕЖДУНАРОДНОЕՍտոկհոլմի վերաքննիչ դատարանն ուժի մեջ Է թողել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանագիրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է դատական ատյանը:
«Վերաքննիչ դատարանը մերժել Է կալանագրի հետկանչման դիմումը: Կալանավորման վերաբերյալ լրացուցիչ դատավարություն չի կայանա»,- նշել Է գերատեսչությունը:
Ավստրալացու փաստաբաններն ութերորդ անգամ գանգատարկել են կալանագիրը, որը վեց տարի առաջ հեռակա տրվել Է Շվեդիայում բռնաբարության կասկածանքի առնչությամբ: Դա արվել Է 2010, 2014 եւ 2015 թվականներին, ինչպես նաեւ այս տարի այն բանից հետո, երբ 2016 թվականի հունվարի 22-ին ՄԱԿ-ի ապօրինի ազատազրկման աշխատանքային խումբը (UNWGAD) անհիմն ճանաչեց Ասանժի ազատազրկումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



