Ереван, 26.Март.2026,
00
:
00
ВАЖНО


««Բլանկոյի այրին» ամենակարևոր սերիալն է իմ կարիերայում». բացառիկ հարցազրույց Մարիա Հելենա Դոերինգի հետ

ФОТО

168․am-ը գրում է

Աշխարհի տարբեր երկրներում երկրպագուների հսկա բանակ ունեցող կոլումբիացի դերասանուհի և մոդել Մարիա Հելենա Դոերինգը Հայաստանում ևս բավականին սիրված է: Հայ հանդիսատեսին նա հայտնի է հատկապես «Բլանկոյի այրին» սերիալից, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն՝ Ալիսիա Գուարդիոլային: Կոլումբիայի Կալի քաղաքում ծնված հայտնի դերասանուհին կարիերան սկսել է ատամի մածուկի և սուրճի գովազդներում նկարահանվելով: 13 տարեկանում նա աշխատում էր Կալիի ամենահայտնի լուսանկարիչների հետ՝ Ֆերնել Ֆրանկո, Օսվալդո Լոպես, Միկկի Կելերո և Խայմե Անդրես Օրոսկո (Fernell Franco, Oswaldo Lopez, Micky Calero, Jaime Andres Orozco). դերասանուհու մայրը կոլումբիացի է, հայրը՝ գերմանացի:

tumblr_mbvhn8sylh1qjwwbso2_r1_540

Մարիա Հելենան սովորել է Լոնդոնում ու ազատ խոսում է մի քանի լեզուներով (մեր հարցազրույցն անցկացրել ենք իսպաներենով): Լեզուների իմացության շնորհիվ աշխատանքի է անցնում Fiat ընկերությունում որպես թարգմանչուհի: Այնուհետև Միլանում աշխատանքի է անցնում Նորաձևության գործակալությունում (Fashion Models Agency):

14359896_10207682731010515_155078923_o

5 տարվա ընթացքում Մարիան հայտնվում է 67 գովազդային հոլովակներում և աշխատում այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Գերմանիան, Իսպանիան և Ֆրանսիան: 1993թ. նկարահանվում է «La Maldicion del Paraiso» («Դրախտի անեծքը») սերիալում ՝ հանդես գալով գլխավոր դերում: Հենց այս սերիալով է ճանաչում ստանում իր հայրենի երկրում՝ Կոլումբիայում: Իսկ 1996թ. նկարահանվում է «Բլանկոյի այրին» սերիալում, որի շնորհիվ ճանաչում է ստանում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

mariya-elena-doering

Բացի դերասանական վարպետությունից և մոդելային կարիերայից՝ Դոերինգը նաև երգում է, իհարկե, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Ազատ ժամանակ զբաղվում է ծաղիկների կոմպոզիցիայով, սիրում է ձի հեծել, կարդալ պատմական գրքեր: Նա ուղղակի տարված է իտալական գրականությամբ: Ունի մեկ որդի՝ Ալեխանդրո Էսկոբար Դոերինգը:

168.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Մարիա Հելենա Դոերինգի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին.

– Լավ դերասան դառնալու համար ի՞նչ է հարկավորմիայն տաղանդըբավակա՞ն էթե՞ մեծաշխատանք պետք է կատարես ինքդ քեզ վրա:

-Դերասանական խաղը հոգուց եկող կիրք է: Դեռ մանկուց ցանկանում էի դառնալ դերասանուհի: Մեծ դերասան դառնալու համար, կարծում եմ, ի լրումն որոշակի տաղանդի, անհրաժեշտ են նաև նախապատրաստական աշխատանքներ և հաստատակամություն։

– Դուք հանդես եք գալիս տարբեր դերերովիսկ իրական կյանքում Ձերկերպարներից ո՞ւմեք ավելի շատ նման:

– Յուրաքանչյուր դերակատարում քեզանից ինչ-որ բան ունի։ Շատ դժվար է ձայնը և ժեստերն ամբողջությամբ փոխել: Հանգամանքներն ինձ չեն դարձնում իմ կերտած դերերից և ոչ մեկը, բայց այն կերպարը, որին ամենից շատ եմ ինձ նմանեցնում, Լորենսա Մաչադոյի կերպարն է «Անիծված Գեղեցկուհին» սերիալում, քանզի նա պայքարում է և պաշտպանում այն, ինչն ամենաշատն է սիրում։

– Կարծիքներ կանոր սերիալները բարձր արվեստ չեն և շատ ցածրդիրքերում են գտնվում՝ի տարբերություն կինոյիԴուք ի՞նչ կասեք այսմասին:

14203426_10207682731090517_634640326_o

– Ես երբեք չեմ անտեսում սերիալը՝ որպես ժանր, բայց ինձ համար լավագույնը թատրոնն է: Ես շատ հպարտ եմ, որ նկարահանվել եմ ավելի քան 25 սերիալներում: Բայց, իհարկե, երազում եմ նկարահանվել մի լավ ֆիլմում: Նկարահանվել եմ 10 ֆիլմերում, բայց գլխավոր դերեր չեմ խաղացել: Դեռ սպասում եմ «իմ դերին»։

– Ձեր մասնակցությամբ բազմաթիվ սերիալներ են ցուցադրվելՀայաստանումբայց այստեղՁեզ ճանաչում ու հիշում են հատկապես«Բլանկոյի այրին» սերիալիցՍերիալներ դիտողհանրությունը սիրում էրՁեր մարմնավորած կերպարին՝ Ալիսիա Գուարդիոլային:

14339206_10207682731050516_1768860765_o

– «Բլանկոյի այրին» ամենակարևոր սերիալն է իմ կարիերայում: Դրանով ինձ սկսեցին ճանաչել Կոլումբիայում և արտերկրում։ Ես հատուկ ջերմություն եմ զգում այդ սերիալի հանդեպ: Կցանկանայի կրկին խաղալ՝ ըստ Խուլիո Խիմենեսի սցենարների։

– Ինչպես նշեցիք՝ Դուք ճանաչված եք ոչ միայն Ձեր հայրենիքումայլևաշխարհի տարբերերկրներումՀետաքրքիր էՁեզ համար ավելի կարևորեն հաջողությունները կարիերայո՞ւմ,թե՞ ընտանեկան երջանկությունը:

14339421_10207682730930513_460567264_o

– Իմ ընտանիքը միշտ ինձ համար կլինի ամեն ինչից վեր, իսկ մասնագիտական առումով հանդիսատեսի գնահատանքը շատ ավելի կարևոր է, քան հաջողությունը։ Ես շատ շնորհակալ եմ իմ ընկերներին և երկրպագուներին: Դա է իմ «հաջողությունը»։

maria-helena-doering-03

14365372_10207682730890512_2133333916_n

 Իսկ հիմա ի՞նչ նախագծի վրա եք աշխատումՍոցցանցերի Ձեր էջերիցհասկացաոր նորսերիալում եք նկարահանվում:

14359668_10207682735010615_968014811_o

– Այս պահին արդեն ավարտվել է Netflix-ի համար Fisney-ի և ABC-ի համատեղ արտադրության «Վրեժ» (Revenge) հեռուստասերիալի լատինական տարբերակը՝ նախատեսված Լատինական Ամերիկայի համար: Ես կերտում եմ գլխավոր բացասական հերոսի՝ Վիկտորյա Պիեդրահիտայի կերպարը։ Այն շատ կարևոր կերպար է: Ես շատ վատն եմ (ծիծաղում է.- Ռ.Մ.), և դա ինձ դուր եկավ։ Մի քանի ամսից կլինենք եթերում։

maria-helena-doering-latin-america-model-magazine-colombia-november-2014-02

Олимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страны