Սիմեոնեն հաստատել է պայմանագրի ժամկետի կրճատման մասին լուրերը
СПОРТՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ համաձայնության է եկել ակումբի ղեկավարության հետ՝ պայմանագրի ժամկետի կրճատման վերաբերյալ:
2015 թվականին Սիմեոնեն պայմանագիր էր կնքել մադրիդյան ակումբի հետ, որը նախատեսված էր մինչեւ 2019/20 մրցաշրջանի ավարտը: Այժմ, երբ պայմանագրի ժամկետը կրճատվել է, արգենտինացի մասնագետը կարող է հեռանալ թիմից 2018 թվականի ամռանը:
«Այո, դա ճիշտ է, բայց ոչինչ չի փոխվում: Ես խոսել եմ ակումբի ղեկավարության հետ եւ մենք լավ որոշում ենք կայացրել ակումբի համար: Չի բացառվում, որ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կարող ենք նոր պայմանագիր կնքել», - Սիմեոնեի խոսքն է մեջբերել «AS»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



