Ֆուտբոլային հանդիպումից 2 օր առաջ կիպրոսական ակումբից գողացել են բոլոր մարզակոշիկները
СПОРТԿիպրոսի Ֆամագուստա քաղաքում կողոպտիչները գողացել են «Նեա Սալամինա» ֆուտբոլային ակումբի հանդերձանքը: Ինչպես հայտնում է BBC-ն, թիմը դժվարին կացության մեջ է հայտնվել գալիք խաղին ընդառաջ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի ղեկավարությունը, Լառնակայում հանդերձասրահից 70 զույգ մարզակոշիկ և 4 զույգ դարպասապահի ձեռնոց են գողացել:
Մարզակոշիկի մեկ զույգն արժե 200 եվրո, իսկ ձեռնոցները` մոտ 100 եվրո: Գողացված ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցում է 14 000 եվրոն:
Ոստիկանությունը ենթադրում է, որ գողերը հանդերձարան են մտել լոգասենյակի պատուհանից:
Հաջորդ հանդիպումը «Նեա Սալամինան» պետք է անցկացնի կիրակի Լիմասոլ քաղաքը ներկայացնող «Արիս» ակումբի հետ: Ակումբի ադմինիստրացիան դեռևս դժվարանում է ասել, թե ինչով են ֆուտբոլիստները դաշտ դուրս գալու:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



