Թուրքիայում 174 բանտ կկառուցվի առաջիկա 5 տարում
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է երկրում 174 նոր բանտ կառուցելու ծրագրերի մասին` պայմանավորված երկրում հեղաշրջման փորձից հետո իրականացվող զանգվածային ձերբակալությունների ֆոնին ուղղիչ հաստատություններում տեղերի անբավարարությամբ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` ավելի վաղ մի խումբ դատապարտյալներ, ովքեր իրենց պատիժը կրում էին Թեքիրդաղ նահանգի բանտերից մեկում, բանտի ղեկավարությանը բողոք էր ներկայացրել, որ երեքտեղանոց բանտախցերում 6 բանտարկյալների են պահում:
Բանտի ղեկավարությունը բողոքն ուղարկել է Թուրքիայի արդարադատության նախարարություն, որտեղից գրավոր պատասխան է ստացվել, որում ասվում է, որ առաջիկա 5 տարում 174 բանտ կկառուցվի բանտարկյալներին տեղափոխելու համար:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



