Ադրբեջանի ՊՆ-ն, սադրանքի ավանդույթներին հավատարիմ, սպառնալիքներ է տարածում
ОБЩЕСТВОԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը, սադրանքի լավագույն ավանդույթներին հավատարիմ, գնդակոծել է հայկական Բաղանիս գյուղը, ընդ որում՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
«Ճակատում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները համապատասխան միջոցներ կձեռնարկեն թշնամու նկատմամբ, եւ նրանց գործողություններն անպատասխան չեն մնա»,- ասված է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարության մեջ, որը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մեր Զինված ուժերը երբեք չեն կրակել բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների, թշնամական կողմի խաղաղ բնակչության ուղղությամբ։ Այս մասին տարածած բոլոր տեղեկությունները սուտ են»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



