Ձեռքերի կնճիռներից ազատվելու արդյունավետ բնական միջոցներ
ЛАЙФՀայտնի ասացվածք է՝ կնոջ տարիքը երևում է ձեռքերից, քանի որ կանայք տարիքի հետ միասին հիմնականում մեծ ուշադրություն են հատկացնում դեմքի մաշկին և անտեսում ձեռքերը։
Ճշմարտությունն այն է, որ ձեռքերի մաշկը բավական բարակ ու զգայուն է, որը ևս մշտական խնամքի կարիք ունի, որի համար չի պահանջվում մեծ գումարներ։
Բնական պարզ բաղադրիչները կարող են արդյունավետ լինել և օգնել ձեռքերի խնամքի հարցում և պարգևել գեղեցիկ, փափուկ և երիտասարդ ձեռքեր։
1․Կարտոֆիլ
Միջին չափի կարտոֆիլը եփել ու տրորել։ Ավելացնել 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 2 ճաշի գդալ մեղր և մի փոքր կաթ։ Բոլոր բաղադրիչները լավ խառնել ու դնել սառնարանում։ Օգտագործել այս խառնուրդը շաբաթը 2-3 անգամ։ Քսել այն ձեռքերին ու պահել 15 րոպե, լվացվել օճառով։
2․Ձու
Եթե ցանկանում եք վերականգնել մաշկի առաձգականությունը, ապա օգտագործեք ձու։ Ձվի սպիտակուցն առանձնացնել ու ավելացնել 1 ճաշի գդալ մեղր։ Խառնուրդը քսել ձեռքերի մաշկին և թողնել չորանա։ Լվացվել օճառով։
3․Մասուրի յուղ
Մասուրի յուղը կապահովի մաշկի ամրությունն ու առաձգականությունը, ինչպես նաև կսնուցի այն։ Անհրաժեշտ է ընդամենը ամեն օր ձեռքերը մերսել մասուրի յուղով, որը նաև կհանգստացնի ձեռքերը։
1
США не посягают на суверенитет Армении — Рубио
2
Чем обернутся для Армении текущие выборы
3
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
4
Армения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИ
5
В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого...



