Ալավերդիում 58-ամյա քաղաքացին ընկել է Դեբեդ գետը
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 11.34-ին ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` Ալավերդի քաղաքի Թումանյան եւ Փիրուզյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, հենապատի վրայից ընկել է Դեբեդ գետը:
Փրկարարները գետից դուրս են բերել 58-ամյա Ա. Գ.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
3
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий



