Կիեւում ՌԴ դեսպանատունը հարձակումից հետո Ուկրաինայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել
МЕЖДУНАРОДНОЕԿիեւում Ռուսաստանի դեսպանատունը դիվանագիտական առաքելության շենքի վրա հարձակումից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարություն բողոքի նոտա է հղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գիշերային հարձակման հետ կապված Կիեւում Ռուսաստանի դեսպանատունը Ուկրաինայի ԱԳ նախարարություն բողոքի նոտա է ուղարկել՝ պահանջելով միջադեպի հետաքննություն եւ ռուսական դիվանագիտական առաքելության անվտանգության ապահովում»,- հայտնել են դեսպանատնից:
Ավելի վաղ Կիեւում ՌԴ դեսպանատնից հաստատել էին սեպտեմբերի 17-ի գիշերը ռուսական դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա կատարված հարձակման փաստը:
Գերատեսչությունից ասել են, որ անհայտ անձանց խումբը դեսպանատան տարածք է նետել ծխանռնակ եւ կիրառել է հրավառության կայանք:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



