Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության պատվիրակությանը

ПОЛИТИКА

 ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության պատվիրակության անդամներին, որոնք Հայաստան են ժամանել նշելու ընկերակցության հիմնադրման 95-ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կա պերի վարչությունից, պատվիրակության կազմում են աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերակցության մասնաճյուղերի ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցության 95-ամյակը և ուրախություն հայտնել, որ այդ հոբելյանը նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի օրերին, ինչը հնարավորություն կտա մասնակից լինելու տոնական միջոցառումներին: Նախարարի պաշտոնակատարը գնահատանքի և երախտագիտության խոսք է ասել «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությն գործունեության մասին՝ մասնավորապես նշելով. «Երբ 1921 թվականին Միհրան և Զաբել Կարագյոզյաններն ի հիշատակ իրենց վաղամեռիկ որդու՝ Հովարդի, հիմնադրեցին «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությունը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայ որբուկներին օգնելու նպատակով, հավանաբար չէին մտածում, որ իրենց կազմակերպությունն այսքան երկար կյանք կունենա: Փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր շարունակեցին այդ շնորհակալ գործը՝ 95 տարի հոգ տանելով տարբեր պատճառներով դժվարության մեջ հայտնված հայ մանուկների խնամքի, բուժման և կրթության մասին: ԴուÖ „ առաջիններից էիք, որ ամենադժվար ժամանակներում հաստատվեցիք Հայաստանում և գործունեություն ծավալեցիք Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Լեռնային Ղարաբաղում: Մեծապես կարևորում եմ հատկապես երեխաների առողջության պահպանմանն ուղղված ձեր գործունեությունը, քանի որ ինչքան առողջ լինեն մեր երեխաները՝ այնքան ամուր և առողջ կլինի Հայաստանի ապագան»:

Այնուհետև, նախարարի պաշտոնակատարը խոսել է հայության առջև ներկայում ծառացած մարտահրավերների մասին՝ առանձնացնելով հատկապես սիրիահայության հիմնախնդիրները: Ներկաներին ծանոթացնելով ՀՀ կառավարության կողմից սիրահայությանը ցուցաբերվող աջակցության մասին՝ Հրանուշ Հակոբյանն ասել է. «Գիտեմ, որ «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությունը աջակցում է Սիրիայում և աշխարհի տարբեր երկրներում հայտնված սիրիահայությանը, սակայն գնահատելի կլինի, եթե ընկերակցությունն իր 95-ամյա հոբելյանը նշանավորի նաև Հայաստանում հաստատված սիրահայությ ան համար բարեգործական նախաձեռնություններով»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական կազմակերպության նախագահ Մայքլ Հարությունյանը նշել է. «Մենք 95 տարվա ընթացքում արել ենք մեր կարելին: Այսօր Հայաստան ենք եկել աշխարհի տարբեր երկրներում գործող մեր ընկերակցության մասնաճյուղերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ նրանք բոլորն էլ գիտակցում են իրենց աշխատանքի կարևորությունը և նվիրումով պիտի շարունակեն Կարագյոզյան ընտանիքի գործը»: Իրենց տարածաշրջաններում իրաանացվող աշխատանքների մասին խոսեցին նաև «Կարագյոզյան» ընկերակցության Սիրիայի մասնաճյուղի ղեկավար Պետրոս Դարակչյանը, Լիբանանի մասնաճյուղի ղեկավար Սերոբ Օհանյանը և ուրիշներ: Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս ներկաներին շնորհավորելով «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցության 95 և Հայաստանի Հանրապետության 25 ամյակների առթիվ՝ Հրանուշ Հակոբյանը շեշտել է. «Սփյուռքահայությունը երկու կարևոր առաքելություն ունի. նախ իր հզոր ներուժը ծառայեցնի աշխարհում Հայաստանի և հայության պատիվը բարձր պահելուն և երկրորդ՝ աջակցի Հայաստանի և հայությն առջև ծառացած խնդիրների լուծմանը: Մենք բոլորս աչքի լույսի պես պետք է պահենք-պահպանենք մեր Հայրենիքը՝ ապագա սերունդների համար»: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հայերենի իմացության և Հայաստանի հետ անմիջական շփումների անհրաժեշտությանը, որոնք ազգային ինքնության պահպանման ամենակարևոր պայմաններն են:

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян