Աշնան ամենանորաձև կոշիկները (Ֆոտոշարք)
ФОТОWnews.am-ը գրում է.
Լավ նորություն՝ նախորդ սեզոնից մնացած կոշիկների մի քանի մոդելներ հանգիստ կարող ենք կրել նաև այս սեզոն:
Աշնանային սեզոնի ցուցադրությունների ժամանակ շատ դիզայներներ ներկայացնում էին կոշիկներ , որոնք «մենք արդեն ինչ որ տեղ տեսել ենք»: Բայց, իհարկե, կան նաև բոլորովին նոր մոդելներ: Մի խոսքով, հիմա ամեն ինչ մանրամասն կքննարկենք, ի վերջո, Wnews.am-ի նյութը հենց դրա մասին է:
Ինչ կլինի նորաձև 2016-ի աշնանը:
Սուր ծայրով կոշիկ
Սուր ծայրով բարձրակրունկները զբաղեցնում են աշնանը նորաձև կոշիկների գլխավոր հորիզոնականը: Դրանք այնքան շատ էին պոդիումին, որ համարձակորեն կարող ենք համարել աշնանային սեզոնի հիթը: Սուր ծայրով դասական կոշիկներ, բոտիլիոններ, երկարաճիտ կոշիկներ՝ընտրությունը մեծ է:
Առանց կրունկի կոշիկներ
Սրանք ամենահարմարավետ աշնանային կոշիկներն են: Դիզայներների ֆավորիտներն են լոֆերները, չելսիները, մոնկիները: Ակտուալ կլինեն առանց կրունկների զամշե բոտֆորտները:
Բայքերական «բրուտալ» կոշիկներ
Բայքերական ոճն այս սեզոն պոդիում էին բարձրացել Alexander Wang, Chanel, Valentino նորաձևության տները: Կրունկով թե առանց կրունկ՝ գլխավորը դրանք լինեն կոպիտ՝ կապիչներով, երկաթյա զարդերով: Գույները մռայլ են՝ հիմնականում սև, մուգ բալագույն, մոխրագույն:
Բոտֆորտներ
Ծնկից բարձր բոտֆորտները շարունակում են ակտուալ մնալ նաև 2016-ի աշնանը: Ի դեպ՝ այս սեզոն դրանք կրում ենք նաև տաբատների հետ, ընդ որում ոչ միայն skinny ջինսերի , այլև՝ լայն տաբատների:
Սպորտ-շիկ
Բացի կեդերից և սպորտային այլ կոշիկներից, այս սեզոն դիզայներներն առաջարկում են բարձրակրունկներ՝ սպորտային ոճով: Ակտուալ են կոնտրաստային ,վառ երանգները, կամ դասական սև ու սպիտակը:
Գույներ
Սովորաբար, կոշիկի գույնն ընտրում ենք մեր ունեցած հագուստների երանգները հաշվի առնելով, այնպես , որ ասել , թե որ երանգներն են ակտուալ սխալ կլինի: Եթե, այնուամենայնիվ, հետաքրքիր է , թե ինչ են առաջարկում դիզայներները նշենք, որ ամենաակտուալ երանգը սպիտակն է՝ սկսած սպորտային սպիտակ կոշիկներից , մինչև սպիտակ բոտֆորտները:
Բավական ակտուալ են աշնանային տերևների գույները՝ կարմիր,նարնջագույն, դեղին, շագանակագույն:
Պոդիումին հաճախ նկատում էինք նաև աշնան նորաձև գույնը՝ մանուշակագույնի երանգներով կոշիկներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ