Ереван, 24.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ԵՄ-ն փլուզվում է դանդաղ, բայց հաստատուն կերպով. Նորվեգացի փորձագետ

МЕЖДУНАРОДНОЕ

Եթե Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ Եվրամությունը գտնվում է էկզիստենցիալ ճգնաժամում, դժվար թե կարելի է կասկածել, որ միությունը դժվարությամբ է պահմանում միասնականությունը, գրում է նորվեգացի բլոգեր Փոլ Սթեյգանը, հաղորդում է Inosmi-ն:

Մեկ տարուց մի փոքր ավելի է անցել այն օրից, երբ ԵՄ 5 ղեկավարները ձեւակերպեցին պլանը, որով չեղարկում են ազգային խորհրդարանների իշխանությունը մինչեւ 2025 թվականը: Նաեւ մի քանի ամսի է անցել այն օրից, երբ Գերմանիան կարդաց Վիշեգրադյան խմբի օրենքը եւ պահանջեց հետեւել ԵՄ-ում արագ ինտեգրման միասնականությանը:

Բայց տպավորություն է ստեղծվում, կարծես դրանից մի ողջ հավիտենություն է անցել: Չէր հերիքում միայն Բրեքսիթը, որպեսզի նկատելի դառնան այդ կառույցի նաեւ այլ ճաքերը:

Բրյուսելի կողմից կիրառվող որոշումների փորձերը հստակ ցույց են տալիս, որ Եվրոպան կարող է ընտրել կամ միությունը, կամ ժողովրդավարությունը, բայց ոչ երկուսը միասին: ԵՄ ստեղծման նպատակը երբեք չի եղել եվրոպական ժողովրդավարությունը: Նպատակը եղել է Եվրոպայում կապիտալիտական կրպորացիայի համար առավել լավ պայմանների ստեղծումը:

Ֆրանսիական էտատիզմի եւ գերմանական արդյունավետության անհաջող ամուսնությունը ինչ-որ հրեշ է ստեղծել: Էտատիզմի ֆրանսիացի կողմնակիցները երազում էին մի համակարգի ստեղծման մասին, որտեղ էլիտան կարող է դեկրետներ թողարկել, որոնք ժողովուրդը կկատարի, թեեւ դա այնքան էլ չի ստացվում նրանց մոտ: Բայց գերմանացիներն ունեն իրենց մտածածը իրականացնելու անհրաժեշտ ունակություն: Երբ գերմանացի եւ ֆրանսիացի պաշտոնյաները միավորվեցին, նրանց հաջողվեց սկզբունքորեն վերազգային պետություն ստեղծել:

Բայց ոչ մի շղթա ավելի ուժեղ չէ իր ամենաթույլ օղակից, եւ անգամ ամենագեղեցիկ կառույցները կախված են ինչպես ամուր պատշգամբներից, այնպես էլ բավական խախուտներից: Հակառակ դեպքում այդ ամենը կփլուզվի սեփական քաշի ծանրությունից:

Այն, ինչ մենք հիմա վերապրում ենք Եվրոպայում դանդաղ ավերածություն է հիշեցնում: Եվրոյի ներդրումը իրականացվեց որպես պետական հեղաշրջում՝ առանց ընդհանուր տնտեսության մեջ հիմքերի: Հույս կար վերեւից ցանկալի իրականություն ստեղծել, որպեսզի հետո փոխեն արդեն առկա իրականությունը ԵՄ առանձին երկրներում:

Goldman Sachs-ի օգնությամբ կեղծվել են Հունաստանի տնտեսության վերաբերյալ տվյալները, որպեսզի ստիպեն այդ երկրին անցնել ասեղի անցքով: ԵՄ-ի ֆրանսիացի եւ իտալացի կողմնակիցները շատ ուրախ էին մասնակցել այդ խոշոր նախագծին, որը նրանց բարձր տիտղոսներ էր տալիս՝ ներառյալ ազդեցիկ բանկային ծախսային հաշիվներ: Նրանք ոչ մի րոպե չեն մտածել, թե ինչ տեղի կունենա, եթե թույլ մրցունակությամբ տնտեսությունները կարող են բախվել այն ժամանակ ամենահզոր արտահանող տնտեսության՝ Գերմանիայի հետ: Դա պարտվողական խաղ էր:

Ներկայումս Եվրամիության ClubMed-ը (Club Méditerranée, Միջերկրածովյան ակումբ) հավաքվել է տարբեր միջոցառումների օգնությամբ (այդ թվում ծախսերի կրճատում, բյուջետային հատկացումներ) ԵՄ տնտեսությունը փոխելու ունակ խմբակցություն ստեղծելու համար: Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Մալթան, Պորտուգալիան եւ Իսպանիան Աթենքյան հայտարարություն են ընդունել:

Նրանք ուզում են ուժեղացնել ներքին անվտանգությունն ու սահմանների վերահսկողությունը (կարդալ՝ միլիտարիզացիա եւ ԵՄ բանակի ստեղծում), ուժեղացնել ԵՄ միգրացիոն քաղաքականությունը: Միգրացիայի հարցով եվրոպական օրակարգը նպատակ ունի ներգաղթը գլխավոր առաջնահերթություն դարձնել:

ClubMed-ը բաղկացած է երկրներից, որոնք առաջինն են բախվում ապօրինի միգրացիային եւ հույս ունեն, որ Եմ մնացած երկրները կկիսեն այդ բեռը:

Նոր տնտեսական քաղաքականության վերաբերյալ լղոզված կետում նրանք պահանջում են «աճին միտված կառուցվածքային բարեփոխումներ», ինչը գործնականում նշանակում է ծածկել բյուջեների դեֆիցիտը եւ հրաժարվել ծախսերը կրճատելու եւ բյուջեին խստորեն հետեւելու Գերմանիայի քաղաքականությունից:

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն բավական կտրուկ է մեկնաբանել այս ամենը՝ նշելով. «Երբ հանդիպում են սոցիալիստական կուսակցությունների ղեկավարները, սովորաբար շատ խելացի բան դրանից չի ստացվում»:

Արեւելքում Վիշեգրադյան խումբը հավաքվել է քննարկելու մեկ այլ հարց, մասնավորապես ինչպես ասաց Հունգարիայի ղեկավար Վիկտոր Օրբանը, «ԵՄ 27 ազգային պետությունների» քաղաքական առաջնորդների հարցը: Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան եւ Հունգարիան դեմ են, որպեսզի ԵՄ-ն իրենց փախստականների ընդունման կամ այլ քվոտաներ պարտադրի, ինչն իրենց հարմար չէ:

Հյուսիսում միտում է նկատվում Գերմանիայի եւ հյուսիսեվրոպական երկրների բլոկ ձեւավորել: Լյուքսեմբուրգն ուզում է գործընթացից դուրս դնել Հունգարիային, իսկ Նիդերլանդների քաղաքական գործիչները «մինի-շենգենի» ակնարկներ են անում, որտեղ գլխավոր պետությունը կլինի Գերմանիան:

Դրանք բոլորը ԵՄ ճաքերն են, որոնցից յուրաքանչյուրը բավական հզոր պայթունի ուժ ունի՝ ԵՄ-ն բեկորների վերածելու համար:

Եվրախորհրդարանի նախագահ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցն իր կողմից պահանջում է ամբողջապես վերակառուցել ԵՄ կառավարման համակարգը: Սա նրա արձագանքն է բրիտանացիների Brexit-ին: Շուլցն ուզում է ունենալ ԵՄ կառավարություն, որին կընտրի ժողովուրդը, ինչը մեծ քայլ կլինի ԵՄ-ն վերազգային պետության վերածելու հարցում: Նա այս հայտարարությունն արել է Frankfurter Allgemeine Zeitung-ում հրապարակված մեկնաբանությունում:

Ներկա իրավիճակում դա միայն էլ ավելի կսրի հակասությունները եւ էլ ավելի խորը սեպ կխրի առանց այդ էլ տեսանելի ճաքի մեջ: Միաժամանակ Եվրամիությունը գնալով ավելի ու ավելի է դուրս մնում գլոբալ տնտեսությունից: Երբ Ժան Կլոդ Յունկերը Չինաստանում G20-ի հանդիպմանը խոսում էր իր հիասթափության մասին, նշանակում է խոսքը լուրջ խնդիրների մասին է: Նա հայտարարել է, որ «այս կարեւոր հանդիպմանը Եվրոպան սեղանի շուրջ ունի 7 առոթ, այդուհանդերձ, մեր կողմից ավելի շատ հարցեր կային, քան ընդհանուր պատասխաններ»:

Եվրոպացի «առաջնորդները» ճնճղուկներ են դարձել արագիլների պարում, երբ այնպիսի հսկաներ, ինչպիսիք Չինաստանն ու Հնդկաստանն են, որոշել են միավորել իրենց ուժերը, իսկ Ասիան եւ Ռուսաստանը քննարկում են համագործակցության ու ռազմավարության ընդհանուր նախագծեր:

Այսօրվա աշխարհի նոր տնտեսական իրողությունների պայմաններում ԵՄ-ն ամբողջությամբ պարտվում է, իսկ այդ ինքնահավան առաջնորդները հանդես են գալիս օպերետային պերսոնաժների դերում, ինչպիսիք նրանք կան:

Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дни