Տորեսի ու Գրիզմանի դուբլերն ապահովեցին «Աթլետիկոյի» վստահ հաղթանակը
СПОРТԻսպանական Պրիմերայի չորրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում 5:0 հաշվով ուժեղ գտնվեց Խիխոնի «Սպորտինգից»: Մադրիդցիներից դուբլի հեղինակ դարձան ֆրանսիացի Անտուան Գրիզմանն ու իսպանացի Ֆերնանդո Տորեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ թիմի նորեկ Կեւին Գամեյրոն:
Դիեգո Սիմեոնեի թիմը 8 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ մեկական միավոր է զիջում առաջատարներ«Բարսելոնային» ու Մադրիդի «Ռեալին»: Արքայական ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ սեպտեմբերի 18-ին կհյուրընկալվի «Էսպանյոլին»:
Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Աթլետիկո» - «Սպորտինգ Խիխոն»՝ 5:0
Անտուան Գրիզման, 2, 31, Կեւան Գամեյրո, 5, Ֆերնանդո Տորես, 72, 90 (11մ)
«Էյբար» - «Սեւիլիա»՝ 20:30
«Լաս Պալմաս» - «Մալագա»՝ 22:45
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



