Լատվիայում բանտերից մեկը կփակվի` կալանավորների քանակի կրճատման պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԼատվիայում 2017թ. հունվարի 1-ից կփակվի Վեցումնիեկյան բանտը, քանի որ վերջին տարիներին այնտեղ էապես կրճատվել է կալանավորների ընդհանուր քանակը, հայտնում է լատվիական LETA գործակալությունը:
Նշվում է, որ բանտի փակվելուց հետո այնտեղ գտնվող կալանավորները կտեղափոխվեն այլ բանտեր: Ընդ որում, ուղղիչ հաստատության փակման արդյունքում խնայված միջոցները կօգտագործվեն Օլայնի բանտի կախվածություն ունեցող կալանավորների կենտրոնի համար:
Փակվող բանտի աշխատակիցները կկարողանան շարունակել աշխատանքը Ելգավ և Օլայն բանտերում: Օլայնի բանտում այժմ կա մոտ 30 թափուր հաստիք, իսկ մյուսում` 7:
2012-ի վերջին Լատվիայի բանտերում պահվում էր 6117 կալանավոր, իսկ այս տարվա սեպտեմբերին` 4202:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



