Պայթյուն՝ Նյու Յորքի կենտրոնում. կա 29 վիրավոր (լուսանկարներ)
МЕЖДУНАРОДНОЕՆյույորքյան Ներքին Մանհեթենի հյուսիսարևմտյան Չելսի շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով լրատվական գործակալություններին:
Նյու Յորքի հրշեջ ծառայության տեղեկատվությամբ՝ պայթյունը որոտացել է շաբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 21.00-ին:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, պայթյունը ծրագրված է եղել: Թեպետ նա նաև նշել է, որ առայժմ հիմքեր չկան ենթադրելու, որ պայթյունը որևէ կապ ունի ահաբեկչական խմբավորումների հետ:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ պայթյունի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է ևս մեկ կասկածելի առարկա՝ ենթադրաբար, պայթուցիկ սարք:
Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է 29 մարդ, նրանցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:






1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян



