Բեռլինում Պատգամավորների պալատի ընտրություններ են անցկացվում
МЕЖДУНАРОДНОЕԲեռլինում Պատգամավորների պալատի ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ քվեարկելու իրավունք ունի շուրջ 2.48 մլն մարդ:
Պատգամավորների պալատի 130 տեղի համար պայքարում է 21 կուսակցության 652 ներկայացուցիչ: Սոցհարցումների տվյալներով՝ ընտրություններում հաղթելու է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը Բեռլինում գլխավորում է գործող քաղաքապետ Միխայել Մյուլլերը: Սոցիալ-դեմոկրատներին պատրաստ է սատարել ընտրողների 24%-ը:
Սպասվում է, որ Անգելա Մերկելի կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության օգտին կքվեարկի բեռլինցիների շուրջ 17%-ը: Այսպիսով՝ իշխող կոալիցիան (ԳՍԴԿ եւ ՔԴՄ) կդադարի գործել, եւ շրջանային նոր կառավարություն ձեւավորելու համար հարկ կլինի նոր կոալիցիոն դաշինք կազմել:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян



