Աշխարհի 10 զարմանալի հարսանեկան ավանդույթները
ЛАЙФ1. Սամոայում հարսնացուի զգեստը կարվում է տուտովյան ծառի կեղևից:
2. Նիգերիայում իրենց գեղեցկության իդեալները կան: Եթե հարսնացուն հարսանիքից առաջ չգիրանա, ապա փեսացուն բոլոր իրավունքներն ունի հարսին ետ ուղարկելու ծնողների տուն՝ լավ ուտելու և գիրանալու համար:
3. Քենիայում մի ավանդույթ կա, որի համաձայն` հարսանիքից հետո մեկ ամիս շարունակ փեսացուն պետք է կանացի շորեր կրի, որպեսզի հասկանան, թե ինչքան դժվար է կին լինելը:
4. Նամիբիայում քողի փոխարեն հարսնացուին հագցնում են գլխի հատուկ զարդարանք՝ «Էկորի», որը պատրաստվում է այծի կաշվից; Դրա վրա քսում են բնական խեժ, յուղ և կարմիր օխրա:
5. Էֆիոպիայի ցեղերից մեկում՝ սուրմայում, մի ավանդույթ կա, որի համաձայն` հարսանիքից առաջ հեռացնում են հարսնացուի ներքևի ատամները, ծակում են շրթունքը և դրա մեջ դնում կավե սկավառակ: Ժամանակ առ ժամանակ այդ սկավառակը փոխարինվում է նույնանմանով, բայց ավելի մեծ չափսի: Ի՞նչ կապ ունի հարսանիքը: Այնքանով կապ ունի, որ ինչքան մեծ է սկավառակի չափսը, այնքան մեծ է հարսնացուի օժիտը, հենց այդ սկավառակի մեծությունն է խորհրդանշում հարսնացուի ընտանիքի հարստության չափսը:

6. Յավա կղզում, ինչպես այլ երկրներում, զույգը պետք է ամուսնության գրանցումից առաջ վճարի պետական բյուջեի տուրքը: Բայց ոչ գումարով, այլ առնետների պոչերով: 25 առնետների պոչերը նորապսակները պետք է հանձնեն տեղական ադմինիստրացիա՝ որպես հարսանեկան տուրք:

7. Առաջին ամուսնական գիշեր հասկացողությունը Ալբանիայում շատ պայմանական է: Գոյություն ունի մի ավանդույթ, ըստ որի հարսնացուն երեք օր և երեք գիշեր պետք է դիմադրի ամուսնուն, որպեսզի նա չկատարի իր ամուսնական պարտքը: Դա արվում է չար ոգիներին շփոթեցնելու համար:

8. Իսկ նենցիները առանձնապես չեն մտահոգվում հարսանեկան ճաշատեսակների համար և հյուրերին մատուցում են եղնիկի հում միս:

9. Ամեն ինչ շատ հեշտ է Տրոմբրիան կղզում, որը գտնվում է Նոր Գվինեայի մոտ: Եթե ուզում ես ամուսնանալ, ապա կեր նույն ափսեի միջից քո ապագա ամուսնու հետ ցեղակիցների աչքի առաջ: Այդպիսի ծիսակարգից հետո զույգը ամուսնացած է համարվում:

10. Եվ, վերջապես, եթե Դուք հարսանեկան արարողության մասնակցեք Բալի կղզում, ապա բավականին կզարմանաք: Հարսանեկան սեղանի շուրջ Դուք կտեսնեք միայն կանանց: Իսկ տղամարդի՞կ: Նրանք հանգստանում են: Չէ՞ որ հենց նրանք են պատրաստում այդ բոլոր ուտեստները, որոնք այդպիսի ուրախությամբ ուտում են իրենց կանայք:

1
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
4
Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущего
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой