Նովոսիբիրսկում ընտրողների ձայները «գնել են» երեք լիտր գարեջրով
МЕЖДУНАРОДНОЕՆովոսիբիրսկում ընտրողների ձայները «գնել են» երեք լիտր գարեջրով: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Նովոսիբիրսկի մարզի ընտրական հանձնաժողովի նախագահ Օլգա Բլագոն հաղորդել է, որ իրավապահները ստուգում են մարզի Հոկտեմբերյան շրջանում ընտրողներին կաշառելու մասին հաղորդումը:
Նախնական տվյալներով՝ պարզվել է, որ 5 ընտրող իսկապես 3-ական լիտր գարեջուր է ստացել, սակայն առայժմ հայտի չէ, արդյո՞ք դրա փոխարեն նրանք պարտավորվել են կոնկրետ ընտրություն կատարել:
Ընտրատեղամասերի փակվելուց շուրջ 2 ժամ առաջ Նովոսիբիրսկում ընտրողների ամենացածր ակտիվությունն է գրանցվել: Այստեղ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 29.35%-ը: Ընդհանուր առմամբ, Մոսկվայի ժամանակով 15:00-ի դրությամբ ամբողջ երկրում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 33%-ը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



