Մանհեթենի առավոտյան պայթյունի՝ միջազգային ահաբեկչություն լինելու վերաբերյալ հետքեր դեռ չկան. Նյու Յորքի նահանգապետ
МЕЖДУНАРОДНОЕ
ԱՄՆ Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն կիրակի հայտարարել է, որ չկա այնպիսի մի հետք, որը ցույց կտար, որ Մանհեթենում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունը միջազգային ահաբեկչություն է եղել:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ հետաքննությունը դեռևս վաղ փուլում է գտնվում, սակայն ահաբեկչության մասին հուշող ոչ մի ապացույց չկա:
Ինչպես հաղորդում է CNN-ը, Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ավելի վաղ հայտարարել է, որ կատարվածը «կանխամտածված գործողություն» է: Նախնական տվյալների համաձայն` պայթուցիկ նյութը տեղադրված է եղել աղբարկղում:
Դեռևս պաշտոնական վարկած չի հնչեցվել պայթյունի իրականացման պատասխանատուների մասին, որի ժամանակ 29 մարդ է վիրավորվել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



